Գիտնականները լաբորատոր պայմաններում մարդու ցողունային բջիջների յուրահատուկ տեսակ են ստեղծել

00:58 • 17.09.14

Գիտնականների ստեղծած նոր բջիջներն ավելի շատ պետք է համապատասխանեն արհեստական օրգանների արտադրությանը, քան գործող իրական բջիջների: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Hindu Business Line-ին:


Թեորիապես ցողունային բջիջներն ընդունակ են ցանկացած տեսակի բջջի վերափոխման, ինչն էլ թույլ է տալիս նրանց՝ վերականգնել վնասված օրգանները: Սակայն որոշ տեսակի ցողունային բջիջներ առանձնապես ճկուն չեն: 


Քեմբրիջի համալսարանից Օսթին Սմիթի խոսքով՝ նոր բջիջների «հիշողությունը» մաքուր է, այն մաքրված է լինում մի շարք մեթիլացված մարկերներից, ինչը նշանակում է, որ նրանց վարքն առավել կանխատեսելի և կառավարելի է դառնում:


Բջջի նոր տեսակը ստանալ հաջողվել է Nanog և Klf2, ինչպես նաև՝ Klf4 և Tfcp2l1 գեների կրկնօրինակաման օգնությամբ:
 

Գիտնականները լաբորատոր պայմաններում մարդու ցողունային բջիջների յուրահատուկ տեսակ են ստեղծել