Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը ֆիլմաշար կթողարկի փողերի մասին

09:43 • 17.09.14

Բիլ Գեյթսի հետ Microsoft ընկերությունը հիմնած Փոլ Ալենը ֆիլմաշար կթողարկի փողերի մասին։ «Մենք, տնտեսությունը» անվանումով վավերագրական ֆիլմում միլիարդատերը խոստացել է «նկարահանել խորհրդավորության մթնոլորտը»՝ սկսած տնտեսության հիմքից, և պատմել սոցիալական անհավասարության պատճառների մասին։ Այն բաղկացած կլինի 20 կարճամետրաժ ֆիլմից, գրում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմաշարում ներկայացված փորձագետների թվում կլինեն էկոնոմիկայի պրոֆեսորներ, հիմնադրամների ղեկավարներ, բեսթսելերների հեղինակներ, The New York Times և The Economist պարբերականներում սյունակավարներ, թղթակիցներ։

 

Ալենի հիմնադրամը հետաքրքրված է բիզնեսի տարբեր ոլորտներով։ Նրան են պատկանում 3 ֆուտբոլային ակումբ, NBA բասկետբոլային թիմը, ևս մեկ ֆուտբոլային ակումբի մի մասը։ Նա ակտիվ զբաղվում է ավիացիայով, հավաքում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային մեքենաներ և մտադիր է 2016-ին թողարկել աշխարհում ամենամեծ ինքնաթիռը։ Բացի այդ, նա շատ գումարներ է ներդնում մարդկային ուղեղի ուսումնասիրության գործում։
 

Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը ֆիլմաշար կթողարկի փողերի մասին