Renault-ն ներկայացրել է «գերտնտեսող» կոնցեպտային մեքենայի մոդելը (լուսանկարներ)
Renault ընկերությունը ներկայացրել է Eolab կոնցեպտային մեքենան, որի նախատիպը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, որը 100 կմ ընթացքի համար ծախսում է մեկ լիտր վառելիք:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նորույթի առաջին հանրային ցուցադրությունը կկայանա հոկտեմբերին՝ Փարիզի ավտոսրահում: Eolab-ի ուժային համակարգի կազմում ներառված են 1 լիտր ծավալով 3 մխոցային բենզինային շարժիչը` 75 ձիաուժ հզորությամբ, 3 աստիճան փախանցմն տուփը` էլեկտրական շարժիչի հետ համատեղ, որի հզորությունը կազմում է 68 ձիաուժ, ինչպես նաև՝ լիթիում-իոնային մարտկոցը` 6.7 կՎտ/ժամ հզորությամբ: Միայն էլեկտրական շարժիչով մեքենան կարող է ընթանալ 60 կմ:
Eolab-ի ուժային համակարգն աշխատում է 2 ռեժիմով` weekday (ամենօրյա ուղևորությունների համար) և weekend (առավել երկարատև ուղևորությունների համար): Առաջին դեպքում հիմնականում օգտագործվում է էլեկտրական ուժը: Առավելագույն արագությունը կազմում է 60-70 կմ/ժամ, իսկ երկրորդի դեպքում` 120 կմ/ժամ:
Eolab-ը կշռում է 955 կգ, ինչին հաջողվել է հասնել տարբեր նյութերի կիրառման շնորհիվ: Տանիքը պատրաստված է մագնիումից, դռները` ջերմապլաստիկից, շասին` ալյումինից:
Renault Eolab-ի առջևի դիմադրության գործակիցը կազմում է 0.235 (սերիական մեքենաների շարքում լավագույն ցուցանիշը` 0.23, պատկանում է Mercedes-Benz CLA-ին): Մեքենայի բոլոր գործառույթների կառավարման համար սրահում տեղադրված է 11 դյույմանոց սենսորային էկրանը:
Eolab-ի սերիական արտադրության մասին Renault-ում որևէ տեղեկություն չեն հաղորդում:






















