Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են Ռիչարդ Երրորդի մահվան պատճառը

11:34 • 17.09.14

Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են Անգլիայի թագավոր Ռիչարդ Երրորդի մահվան պատճառը: The Lancet-ի փոխանցմամբ՝ փորձագետները փորձաքննության են ենթարկել նրա ոսկորները և պարզել, թե որ հարվածը կարող էր նրա համար մահացու լինել. հայտնի է, որ թագավորը մահացել է 1485-ի օգոստոսի 22-ին Բոսվորթի ճակատամարտում:

 

Փորձաքննությամբ և համակարգչային տոմոգրաֆիայով պարզվել է, որ մահը վրա հասնելու պահին Ռիչարդ թագավորին 11 հարված են հասցրել, որոնցից ինը՝ գանգին: Հենց այդ հարվածներից մեկից էլ նա մահացել է: Ենթադրվում է, որ նա կամ կորցրել, կամ էլ հանած է եղել սաղավարտը:

 

Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ նրա ոսկորների միջոցով փորձելու են պարզել թագավորի սննդի, բնակության վայրի փոփոխության և սոցիալական կարգավիճակի առանձնահատկությունները:

 

Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են Ռիչարդ Երրորդի մահվան պատճառը