700 տարի ձեռք ձեռքի տված. Բրիտանիայում միմյանց ձեռք բռնած զույգի կմախք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է երկու կմախք, որոնք 700 տարվա վաղեմություն ունեն և որոնք ձեռք ձեռքի տված են, գրում է Daily Mail-ը:
Նրանք՝ կնոջ և տղամարդու կմախքները, հայտնաբերվել են Լեսթերշիրի առեղծվածային «կորած մատուռում»՝ Սբ Մորելի մատուռում: Վերջինս ուխտատեղի էր 14-րդ դարում:
Անհասկանալի է, թե մարդիկ ինչու են հուղարկավորվել մատուռում, այլ ոչ թե տեղի եկեղեցու գերեզմանատանը: Ձեռք ձեռքի կմախքներից բացի տեղանքում այլ կմախքներ էլ են հայտնաբերվել: Հնարավոր է՝ նրանք ուխտավորներ են:















