Կնոջ երջանկությունը կայուն ամուսնության հիմնական բաղադրիչն է

22:35 • 17.09.14

Հոգեբաններն արդեն երկար ժամանակ է՝ ինչ փորձում են գտնել երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը, և կարծես թե դա նրանց հաջողվել է. նրանք պարզել են, որ ամենակարևորը կնոջ՝ կյանքից բավարաված լինելն է: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Tech Times-ին:


Ըստ հոգեբանների՝ կնոջ բարեկեցությունն է թելադրում դեպքերի մեծ մասի զարգացումը: Դա ապացուցվել է 400 զույգի օրինակով:


Մասնագետները գնահատել են ամուսնական կյանքի որակը, ուսումնասիրել զույգերի վերաբերմունքը միմյանց նկատմամբ, տրվել են հարցեր, ինչպես նաև՝ կամավորներն օրագրեր են լրացրել՝ նկարագրելեվ ողջ օրվա երջանկության մակարդակը:


Արդյունքում պարզվել է, որընտանեկան կյանքի կայունության բարձր մակարդակը սերտորեն կապված է կնոջ գոհունակության և բավարարվածության հետ, ընդ որում՝ տղամարդիկ իրենց շատ ավելի լավ են զգում, երբ իրենց կանայք դրական վերաբերմունք են ցուցաբերում ամուսնության հանդեպ:
 

Կնոջ երջանկությունը կայուն ամուսնության հիմնական բաղադրիչն է