Անտեսված 5 զբոսաշրջային գանձ աշխարհում` լուսանկարներով
Ճանապարհորդությունների սիրահարների համար, ովքեր նախընտրում են տեսնել հնարավորինս շատ վայրեր և, հավանաբար, արդեն հիացել են Պերուի Մաչու Պիկչու լեռան, Մեծ Չինական պատի և Թաջ Մահալի տեսքով, CNN-ը ներկայացնում է 5 այնպիսի թաքնված ու քիչ ուսումնասիրված վայր, որոնք ևս կարող են համալրել համաշխարհային զբոսաշրջային գանձերի շարքը:
Պինյաո հնագույն քաղաքը, Չինաստան
Չինաստանում «10000 լի երկարության պատ» (որը նշանակում է անսահման) կոչվող Մեծ Չինական պատը` ձգվելով ավելի քան 20000 կմ, կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարից սկսած` մինչև մ. թ. 17-րդ դարը` դառնալով աշխարհի ամենաերկար ռազմական կառույցն ու Չինաստանի հյուսիսային սահմանը: Այս հրաշալիքից բացի Չինաստանն ուni Պինյո հնագույն քաղաքը, որը պատկանում է Հան դինաստիային: Ժամանակի 4000 կառույցից 400-ը դեռևս կանգուն են և անվնաս, ինչպես 6 կմ երկարությամբ քաղաքային պարիսպը:

Չավին դե Ուանթար, Պերու
Պերուում ինկերի ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը` Մաչու Պիկչուն տեսնելուց հետո պետք այցելել Չավին դե Ուանթար (իսպաներեն՝ Chavín de Huántar), որը անդյան մշակույթի կենտրոններից մեկն է եղել` մ.թ.ա. 1500-400թթ.: Չավին հնագիտական վայրը գտնվում է ծովի մակարդակից 3180 մետր բարձրության վրա` Լիմայից 250 կմ հյուսիս:

Չաթալ, Թուրքիա
Ստամբուլից 700 կմ հարավ գտնվող Չաթալ քաղաքը նեոլիթյան դարաշրջանի ներկայացուցիչներից է: Այն հնագույն գյուղատնտեսական համայնք է:

Համփի, Հնդկաստան
Հնդկաստանի հարավում գտնվող Համփի քաղաքը Վիջայանագար թագավորության մայրաքաղաքն է եղել: Այն 1565-ին գրավել և թալանել է Դեքան մուսուլմանական համայնքը:

Banteay Chhmar, Կամբոջա
Banteay Chhmar («Կատուների միջնաբերդ») կոչվող շրջանը Կամբոջայի հյուսիս-արևելքում քիչ հայտնի, բայց գրավիչ վայրերից մեկն է: Այն կառուցվել է 1181- 1219 թթ իշխող Ջայավարման 7-րդ արքայի կողմից:











