Վարչապետը ներկա է գտնվել Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացմանը

18:12 • 18.09.14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի «Խաղաղության արվեստը» խորագրով կտավների ցուցահանդեսի բացմանը:


Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Վարչապետ Աբրահամյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ամերիկահայ նկարչի աշխատանքներին:


Ցուցահանդեսը բացվել է Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակում:

 

 

 

Վարչապետը ներկա է գտնվել Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացմանը