Հռոմում Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին նվիրված ցուցահանդես կբացվի. panorama.am
«Արևելքի առակները: Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որը բացվելու է Հռոմում` սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 1-ը, պատմում է Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնությունների կյանքի, նրանց առօրյայի, կրած դժվարությունների ու տառապանքների մասին:
Ինչպես հայտնում է panorama.am -ը՝ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արված են լուսանկարիչ Միքելե Բորզոնիի կողմից, ով երկար ժամանակ ճամփորդել է ողջ Մերձավոր Արևելքով և ծանոթացել է այնտեղի գրեթե բոլոր քրիստոնյա փոքրամասնություններին:
Սուրբ Աթոռի պաշտոնական L’osservatore Romano պարբերականի փոխանցմամբ` ցուցահանդեսը ներկայացվել է Վատիկանում Հայաստանի դեսպանության և Մշակույթի հարցերով պապական խորհրդի հովանավորությամբ:
Այն ներկայումս ցուցադրված է Հռոմի Վիտորիանո համալիրում, սակայն հետագայում ցուցահանդեսը ներկայացվելու է նաև Բրյուսելում, Ժնևում և Նյու-Յորքում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:










