«Արքայի արահետ». աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը կրկին բացվում է զբոսաշրջիկների համար (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը համարվող «Արքայի արահետ» («Էլ Կամինիտո դել Ռեյ») կոչվող լեռնային ուղին կրկին բացվում է զբոսաշրջիկների համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Իսպանիայի իշխանությունները փակել էին երկրի հարավում գտնվող Գաիտանես կիրճով անցնող ճանապարհը, երբ 1999-ին և 2000-ին 5 մարդ էր մահացել ճանապարհն անցնելիս:
Նեղ բետոնե ուղին, որը ժայռից 45 աստիճանի տակ պահվում է պողպատե հենարաններով, անմխիթար վիճակում էր գտնվում, որի տարբեր հատվածներում լայն անցքեր էին գոյացել` վախեցնելով անգամ ամենափորձառու լեռնագնացներին:
4 կմ երկարությամբ ձգվող և 1 մետր լայնություն ունեցող ուղին որպես զբոսաշրջային վայր կբացվի հունվարին: Այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվել և ճանապարհն ամրացվել է` դառնալով ավելի անվտանգ:

















