Facebook-ը կեղծ է համարել օգտատերերից մեկի չափազանց երկար անունը
Facebook սոցցանցը նախորդ շաբաթ «սառեցրել» է օգտատերերից մեկի հաշիվը՝ անվտանգության նկատառումներով։ Սոցկայքը համարել է, որ նրա 29 տառից բաղկացած անունը կեղծ է, գրում է huffingtonpost.com-ը։
«Դա իմ անունն է։ Ես հպարտ հավայացի եմ, և ցանկանում էի հնարավորություն ունենալ՝ ներկայացնելու իմ հավայան անունը»,- գրել է օգտատերը։
Chase Nahooikaikakeolamauloaokalani Silva անունով օգտատերը կայքում տեղադրել է իր ծննդյան վկայականի և պետական փաստաթղթերի լուսանկարները՝ ապացուցելու, որ դա իր իրական անունն է։
Facebook ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Սուվակը նշել է, որ իրենք միշտ պահանջում են մարդկանցից իրական անուններով գրանցվել կայքում՝ նրանց վատ պահվածքից խուսափելու համար։












