Լայզա Մինելին վիրահատության է ենթարկվել

09:28 • 18.09.14

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: 68-ամյա երգչուհու պաշտոնական հայտարարության մասին գրում է lenta.ru-ն` Associated Press-ին հղումով: Մինելին մեջքի շրջանում վնասվածք էր ստացել անցած շաբաթ:

 

Երգչուհու խոսքով՝ իր շները ցատկել են իրեն ողջունելու համար, և նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Ստացած վնասվածքների պատճառով նա չի կարողացել քայլել և ներկա գտնվել իր ընկերուհի Ջոան Ռիվերսի թաղման արարողությանը:

 

Պաշտոնական հայտարարության մեջ երգչուհին ողջունել և շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ խոստովանելով, որ հաճելիորեն զարմացել է, երբ բազմաթիվ սիրո և հոգատարության մաղթանքներ է ստացել ամբողջ աշխարհից:

 

Այժմ Մինելիի առողջական վիճակը բարելավում է, ըստ բժիշկների՝ նա շուտով ամբողջովին կապաքինվի:

Լայզա Մինելին վիրահատության է ենթարկվել