Նոր iPad-ը կներկայացվի հոկտեմբերի 21-ին
Apple ընկերությունը հոկտեմբերի 21-ին կներկայացնի iPad-ի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով The Daily Dot-ին:
Նախատեսվում է, որ Apple ընկերությունն այդ օրը կցուցադրի վեցերորդ սերնդի iPad-ն ու երրորդ սերնդի iPad mini-ն:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նոր սերնդի iPad-ի ցուցադրումից հետո ընկերությունը կցուցադրի նաև Mac համակարգիչների համար նախատեսված OS X Yosemite օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը:










