Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի արտահայտությունները ներառվել են Օքսֆորդի բառարանում
Օքսֆորդի արտահայտությունների բառարանում ընդգրկվել են Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի և երգչուհի Լեդի Գագայի արտահայտությունները։ Ընդհանուր առմամբ, տեղեկատուի թարմացված տարբերակում ավելացել է 700 արտահայտություն, գրում է Газета-ն։
Մասնավորապես, ներառվել է Ջոբսի հետևյալ արտահայտությունը՝ «Ավելի լավ է լինել ծովահեն, քան ծառայել նավատորմում», որը նա ասել է 1982-ին։
Իսկ Լեդի Գագայից գրքի հեղինակներն ընդգրկել են «Ես ընդամենը փորձում եմ փոխել աշխարհն ամեն անգամ մեկական ավազահատիկով» արտահայտությունը։
Բացի այդ, արտահայտությունների բառարանում ներառվել են Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, գրող Հարփեր Լիի, պոետ Ռոբերտ Բեռնսի և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի արտահայտությունները։










