Քնի խանգարումների դեպքում պետք է վերանայել ճաշացանկը
Ճապոնացի գիտնականների կարծիքով՝ եթե երեկոյան բրնձի բավականին մեծ չափաբաժին ընդունվի, ապա խաղաղ քունն ապահովված կլինի: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Ընդ որում՝ սպիտակ հացը, նրբաբլիթներն ու պիցցան խանգարում են, իսկ մակարոնեղեն, ընդհակառակը, օգնում է հանգիստ քնել:
Ընդհանուր առմամբ՝ բարձր glycemic ինդեքսով սննդամթերքն, ինչպիսին բրինձն է, սերտորեն կապված է հանգիստ քնի հետ: Բարձր glycemic ինդեքսը ապահովում է տրիպտոֆան ամինաթթվի արտադրությունը, որը քնի հորմոնի հետ կապված՝ հանգստացնող հատկություն ունի:










