Հոկտեմբերի 4-ին Փարիզում կանցկացվի «Սպիտակ գիշեր» փառատոնը
Փարիզում հոկտեմբերի 4-ին Ժոզե Մանուել Գոնսալվեսի բարձր հովանու ներքո հերթական անգամ կանցկացվի «Սպիտակ գիշեր» փառատոնը: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն:
«Սպիտակ գիշեր» փառատոնը Ֆրանսիայի մայրաքաղաքը կվերածի բաց երկնքի տակ գործող թանգարանի: Սենա գետի ձախ ափը կվերածվի փողոցների շղթայի՝ «Քայլերթ դեպի արվեստի աշխարհ» անվան տակ:
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մայրաքաղաքի 5-րդ, 7-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ թաղամասերի վրա:
Յուրաքանչյուր երթուղի՝ քաղաքապետարանից մինչև Պանթեոն, Necker հոսպիտալից մինչև Montparnasse երկաթուղային կայարան, Gare d'austerlitz երկաթուղային կայարանից մինչև Massena կայարան և Parc Montsouris-ից մինչ և André Citroën-ի զբոսայգի հատուկ թեմատիկա կունենա:










