Չենինգ Տատումը հանճարեղ մաթեմատիկոսի դեր կխաղա

14:52 • 18.09.14

Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը Ջեյսոն Փաջեթի Struck by Genius հուշագրությունների էկրանավորման մեջ գլխավոր դերը կխաղա։ Նախագծի իրականացման իրավունքը գնել է Sony ընկերությունը, Տատումի Free Association ընկերությունը նույնպես հանդես կգա ֆիլմի պրոդյուսերի դերում։

 

Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս չի նշվում, գրում է Лента-ն։

 

Պատմության կենտրոնում մի մարդ է, ով 31 տարեկանում հանկարծակի մաթեմատիկական գերընդունակություններ է հայտնաբերում։

 

Փաջեթի գիրքը նկարագրում է հեղինակի սեփական ֆենոմենը։ Նրան հեռացրել են քոլեջից թեթևամիտ վարքի համար, 31 տարեկանում նա ծեծի է ենթարկվում կողոպուտի ժամանակ և ստանում գլխուղեղի վնասվածք, ինչից հետո սկսում է երկրաչափական մարմիններ և թվեր տեսնել բոլոր շրջապատող իրերում։
 

Չենինգ Տատումը հանճարեղ մաթեմատիկոսի դեր կխաղա