Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանին նվիրված «Հազար գույներ» երգի պրեմիերան

13:57 • 19.09.14

Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանին նվիրված «Հազար գույներ» երգի պրեմիերան, տեղեկացնում են KMsounds Production-ից:


«Հազար գույներ» անվամբ տեսահոլովակի հայաստանյան նկարահանման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ։


Երգի, երաժշտության հեղինակը Կարեն Մարգարյանն է: Այն գրվել է դեռևս 2004-ին և զետեղվել է Կարեն Մարգարյանի համանուն ձայնասկավառակում:


2009-ին «Հազար գույներ»-ի համար ամերիկաբնակ լրագրող Արշալույս Դարբինյանի կողմից գրվել են նաև երգի բառերը:


Տեսահոլովակի նկարահանումների համար օգտագործվել են 2009թ.-ին «Nokia» թատրոնում տեղի ունեցած «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունից վերցված հատվածներ, ինչպես նաև նոր նկարահանումներ են անցկացվել Հայաստանում, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել հայտնի շատ ու շատ երգիչ-երգչուհիներ Հայաստանից և ԱՄՆ-ից, այդ թվում՝ Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Արա Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանը, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները, Արթուր Իսպիրյանը, Գրիգոր Աղախանյանը, Էռնա Յուզբաշյանը, Անդրեն, Արմինկան, Էրիկը, Էմմին, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլոք՝ ավելի քան գունեղ դարձնելով Հայաստանին նվիրված երգը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Հայաստանին նվիրված «Հազար գույներ» երգի պրեմիերան