Apple-ը սկսել է iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների վաճառքն աշխարհի 10 երկրում (լուսանկարներ)
Apple ընկերությունն այսօր սկսել է նոր iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքն աշխարհի 10 երկրում, նշվում է ընկերության կայքում։
Սարքավորումների վաճառքը սկսվում է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում, Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում, գրում է lenta.ru-ն։
Ըստ ԶԼՄ-ների՝ արդեն ավանդական հերթեր են գոյացել Նյու Յորքում, Լոնդոնում, Սիդնեյում և Սինգապուրում ընկերության ֆիրմային խանութների առաջ։
Apple-ի տվյալներով՝ նոր սմարթֆոնների նախապատվերները, որոնք սկսվել են սեպտեմբերի 12-ից, ռեկորդային են եղել՝ առաջին օրերի ընթացքում 4 մլն պատվեր։ ԱՄՆ-ում iPhone 6-ն արժե սկսած 199 դոլարից պայմանագրով և սկսած 649 դոլարից՝ առանց պայմանագրի, iPhone 6-ը՝ սկսած 299 դոլարից պայմանագրով և սկսած 749 դոլարից՝ առանց պայմանագրի։















