Սև արոսենին՝ հակաքաղցկեղային եզակի միջոց

22:18 • 19.09.14

Ուռուցքաբանները պարզել են, որ հատապտուղները կարող են բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պարագայում կիրառվող քիմիաթերապիայի ազդեցությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical Express-ին:

Լոնդոնի թագավորական քոլեջի և Սաութգեմպթոնի համալսարանն ապացուցել են արոսենու թուրմի արդյունավետությունը: Թուրմն արագ ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները՝ առաջացնելով ապոպտոզ՝ բջիջների ծրագրավորված մահ:


Արոսենին բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ է պարունակում, այդ թվում՝ պոլիֆենոլ: Արոսենու թուրմը փորձարկվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների վրա: 48 ժամվա ընթացքում թուրմը ոչնչացրել է քաղցկեղի բջիջները՝ 1 միկրոգրամը 1 միլիլիտր հարաբերակցությամբ:
 

Սև արոսենին՝ հակաքաղցկեղային եզակի միջոց