Նոր BlackBerry Porsche Design P'9983 սմարթֆոնի մուտքը շուկա (լուսանկարներ)

23:58 • 19.09.14

BlackBerry ընկերությունը Porsche Design-ի հետ համատեղ ներկայացրել է իր նոր P’9983 համարանիշն ստացած սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է luxlux.net-ը:


Նոր BlackBerry Porsche Design P’9983-ը, ինչպես այդ շարքի բոլոր մոդելները, նախատեսված է բիզնեսի և լյուքս դասի շուկայի վրա:


Սմարթֆոնի դիզայնը բարձրակարգ է, չնայած որպես հարթակ օգտագործվում է հնացած Qualcomm Snapdragon S4 (MSM8960) պրոցեսորը:

Սմարթֆոնն ունի 720 х 720 կետայնությամբ 3.1 դույմ անկյունագծով սենսորային էկրան, 2 և 64 GB օպերատիվ հիշողություն, microSD բնիկ, 2 և 8 մեգապիքսել հնարավորությամբ հետևի և առջևի տեսախցիկներ, ավանդական ստեղնաշար:


Նոր BlackBerry Porsche Design P'9983-ը ունի LTE աջակցություն և ընդամենը 140 գրամ է կշռում: Նոր սմարթֆինի արժեքն առայժմ հայտնի չէ, վաժառքը կմեկնարկի հոկտեմբերին:

 

Смартфон BlackBerry Porsche Design P'9983


 

Նոր BlackBerry Porsche Design P'9983 սմարթֆոնի մուտքը շուկա (լուսանկարներ)