Հնագետները հայտնաբերել են Սոբիբորի գազային խցիկները (լուսանկարներ)
Հնագետները Լեհաստանի Սոբիբոր գյուղի շրջակայքում նացիստական ժամանակների գազային խցիկներ են հայտնաբերել, գրում է rt.com-ը:
Մոտ 250.000 մարդ է սպանվել Սոբիբորի համակենտրոնացման ճամբարում: Նացիստները փորձել են ամեն կերպ թաքցնել ճամբարի գտնվելու վայրը՝ թաղելով այն գետնի տակ և ասֆալտապատ ճանապարհ կառուցելով վրան:
Հենց Սոբիբորում է 1943-ի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցել համակենտրոնացման ճամբարներում երբևիցե բարձրացված ապստամբություններից ամենահաջողը:
Բանտարկյալների բարձրացրած ապստամբության հետևանքով 12 ֆաշիստ պահակ է սպանվել: Այս քաոսի մեջ 600 հրեա կալանավորներից 300-ին հաջողվել է փախուստի դիմել: Շատ շատերին էլ սպանել են փախուստի դիմելու փորձի ժամանակ:
Տարածքը նախատեսվում է պատմական իրադարձությունների ուսումնասիրման համար, քանի որ դրա ավերումից հետո ոչ մի տեղեկություն չկա գերմանացիների կողմից կատարված հանցագործությունների մասին:
Արդեն բազմաթիվ իրեր են գտնվել ճամբարի տարածքում:















