Շերի պարուսույցը դատի է տվել նրան՝ ռասայական խտրականության համար
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերի պարուսույցը դատի է տվել նրան ռասայական խտրականության համար, հայտնում է The Washington Times-ը:
Քևին Ուիլսոն անունով սևամորթ պարուսույցի խոսքով՝ օսկարակիր երգչուհին ասել է, որ բեմում իր շոուի ժամանակ չափազանց շատ սևամորթներ կան:
Ուիլսոնը պնդում է, որ համերգային շրջագայության ժամանակ Շերը նման նկատողություն է արել և ասել, որ շիկահեր պարողների գտնեն: Աշխատանքից ազատված Ուիլսոնը 10 մլն դոլար է պահանջում:
Շերի խոսնակը հերքել է մեղադրանքները: Երգչուհին այժմ ապաքինվում է վարակից, ինչի պատճառով ստիպված է եղել մի քանի համերգ հետաձգել:










