Չինացիները «կլոնավորել» են iPhone 6-ը, որը հասանելի կդառանա ընդամենը 140 դոլարով
Չինացիներն ապշեցնում են Apple-ի նորամուծությունները նույնությամբ կրկնօրինակելու իրենց հնարամտությամբ: Sophone i6-ն այս անգամ կրկնօրինակում է iPhone 6-ին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Newsru-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ եթե սմարտֆոնը գտնվում է հանգստի ռեժիմում, ապա անհնարին է դառնում iPhone 6-ի և նրա կլոնավորված երկվորյակի՝ Sophone i6-ի տարբերումը: Սարքերի գրեթե բոլոր դետալները և նույնիսկ քաշը գրեթե նույնն են:
Չինական երկու սիմ քարտի հնարավորությամբ սմարտֆոնն իր գնի համեմատ բավականին բարձր որակ է ապահովում՝ ամուր մետաղական հիմք ունի, հագեցած է MediaTek MT6582 Quad-Core պրոցեսորով, 4.7 դյույմանոց էկրանով, 960 x 540 կետայնությամբ IPS մատրիցայով, 2 GB օպերատիվ հիշողությամբ և հավելյալ 4 GB-ով:
Կլոնավորված տարբերակը հագեցած է GPS համակարգով, հիմնական 13 և հետևի 4.9 մեգապիքսել տեսախցիկով, աշխատում է Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով:










