Թվային հաշիվների հետմահու կյանքը պլանավորելու 3 եղանակ Facebook-ում, Gmail-ում և Twitter-ում

11:40 • 19.09.14

Facebook-ը, Twitter-ը և Google-ը միմյանցից տարբեր թվային քաղաքականություն են վարում, որոնցից կախված է Ձեր հաշիվների հետագա կյանքը, գրում է Huffington Post Tech-ը:

 

Բազմաթիվ քննարկումներ են սկսվել այն հարցով, որ շուտով սոցիալական ցանցերում, այսպես կոչված, «մահացած» հաշիվներ են լինելու: Դա հնարավոր է այն դեպքում, երբ օգտատերն այլևս չի օգտագործում իր հաշիվը: Եթե ցանկություն ունեք հեռացնելու Ձեր հաշիվը որևէ հարթակից, հետևեք այս հղումներին.

 

1. Google/Gmail/Google Plus/You Tube/Blogger
Օգտագործեք «ոչ ակտիվ հաշվի ղեկավարումը», որով կարող եք նշել որոշակի ժամկետ, որից հետո հաշիվը մեքենայաբար կջնջվի, և այդ մասին կարող եք տեղեկանալ հասցեատեր նշելով:

 

2. Facebook
Հետաքրքրական է, որ Facebook-ը հնարավորություն չի տալիս մահացած անձանց բարեկամներին կամ ծանոթներին հաշիվ մուտք գործել: Մահացածի հաշիվը միայն հնարավոր կլինի ձևակերպել որպես «հիշատակ» հաշիվ, որի դեպքում այն չի կարողանա ընկերության հարցումներ ստանալ և պարզապես կմնա ինչպես որ կա:

 

3. Twitter
Twitter-ն ավելի լուրջ և հարգանքով է մոտենում օգտատիրոջ մահվան փաստին: Մահացածի հաշիվը կարելի է ջնջել ցանցից, եթե ներկայացվի նրա մահվան վկայականը, սակայն շատ դեպքերում անձի իրական անունը և օգտատիրոջ անունը չեն համընկնում, այդ դեպքում պետք է ներկայացվեն այլ ապացույցներ: Ապաակտիվացված հաշիվը կարող է ջնջվել 30 օր անց:

Թվային հաշիվների հետմահու կյանքը պլանավորելու 3 եղանակ Facebook-ում, Gmail-ում և Twitter-ում