Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Լենոչկա անունով ռոբոտ է հայտնվել

13:43 • 19.09.14

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօրվանից խոսող հումանոիդ ռոբոտ է հայտնվել՝ Լենոչկան, հայտնում է lenta.ru-ն: Ռոբոտն այնպես է ծրագրավորված, որ կարող է լինել թե՛ շիկահեր, թե՛ թխահեր և թե՛ շիկակարմրահեր: Բոլոր դեպքերում՝ առանձին դիմախաղով:

 

Սարքն արժե 1,5 մլն ռուբլի:

 

Լենոչկան հանդես է գալու որպես էլեկտրոնային օգնական, տեղաշարժվելու է ուղևորների կուտակման վայրերում, օգնելու չվերթներին գրանցման հարցում և պատասխանելու է հարցերի:

 

Ուղևորները նրա հետ «շփվելու» են QR-կոդով իրենց սմարթֆոնների միջոցով, որոնք ստանում են տոմսերի ամրագրման ժամանակ:

 

Ռոբոտը կկարողանա նաև անվճար Wi-Fi տրամադրել և զբաղեցնել ուղևորներին՝ կատակներով ու բանաստեղծություններով:


 

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Լենոչկա անունով ռոբոտ է հայտնվել