Microsoft-ը կփակի Սիլիկոնյան հովտի իր լաբորատորիան
Ամերիկյան Microsoft ընկերությունը կփակի իր գլխավոր հետազոտական կենտրոններից մեկը՝ Սիլիկոնյան հովտի լաբորատորիան, հայտնում է ZDNet-ը:
Ըստ լաբորատորիայի գիտաշխատողներից մեկի՝ դա տեղի կունենա այսօր՝ ուրբաթ:
Լաբորատորիայի փակումը տեղի է ունենում Microsoft-ում աշխատակիցների մասշտաբային կրճատման ֆոնին: Ընկերությունը դեռ ամռանը հայտարարել էր, որ 18 հազար աշխատակցի է կրճատելու:
Մաունթին Վիյուում գտնվող Microsoft Research լաբորատորիան ստեղծվել էր 2001-ին, այնտեղ 50 մարդ է աշխատում: Նրանք զբաղվում են տեղեկատվության անվտանգության, մեծ ծավալի տվյալների մշակման համակարգերի, ինտերնետ-որոնման և ծառայությունների հետազոտությամբ: Աշխատակիցների մի մասին աշխատանք կառաջարկվի այլ լաբորատորիաներում:










