Հրապարակվել է Թիմ Բերթոնի նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

15:35 • 19.09.14

Համացանցում է հայտնվել Թիմ Բերթոնի նոր` «Մեծ աչքեր» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են դերասաններ Քրիստոֆ Վալցը և Էմի Ադամսը, գրում է lenta.ru-ն:

 

Սցենարի հեղինակներն են Սքոտ Ալեքսանդերը և Լարի Կարացևսկին, ովքեր աշխատել են Բերթոնի՝ «բոլոր ժամանակների վատագույն ռեժիսոր» Էդ Վուդին նիրված մեկ այլ կենսագրական ֆիլմի վրա:

 

Ֆիլմի պրեմիերան կկայանա 2014 թվականի դեկտեմբերի կեսին: Ֆիլմը նվիրված է ամերիկացի նկարիչներ Ուոլթեր և Մարգարեթ Քիներին: Այս զույգը հայտնի է դարձել 1950-ականներին իր կտավներով, որտեղ նրանք պատկերում էին մեծ աչքերով երեխաների:

 

Հրապարակվել է Թիմ Բերթոնի նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)