Համացանցում հարուստների համար նախատեսված սոցցանց է հայտնվել
Համացանցում հայտնվել է The Netropolitan Club անվանումով սոցիալական ցանց, որը նախատեսված է միայն հարուստ անձանց համար: Գրանցման վճարը 9.000 դոլար է, բացի այդ, տարեկան պետք է 3.000 դոլար ներդնել ցանցում, գրում է lenta.ru-ն:
Կայքը ստեղծողները խոստանում են օգտատերերի մասին տեղեկություններ չտրամադրել երրորդ անձանց, քանի որ ցանցը դիտարկում են որպես փակ ակումբ, «որտեղ մարդկանց մոտ ավելի շատ փող կա, քան ժամանակ»:
Գրանցվելու համար անհրաժեշտ է լինել 21 տարեկան և բարձր:
Կայքում չեն լինելու գովազդներ, սակայն հեղինակներն առաջարկում են օգտատերերին խմբեր ստեղծել ցանցի ներսում և գովազդել միմյանց ու պատմել իրենց գործունեության մասին:














