Ուկրաինան հաջորդ տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին

16:51 • 19.09.14

Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ փոխադարձ պայմանավորվածությամբ որոշում է կայացրել հաջորդ տարի չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ուկրաինան «Եվրատեսիլ - 2015»-ին չի մասնակցի ֆինանսական և քաղաքական անկայուն վիճակի պատճառով: Ավելին՝ նույն դրության բերումով հեռուստատեսությունը ստիպված է եղել նաև իր հեռարձակումները սահմանափակել:

 

Մասնավորեցվում է, որ Ուկրաինան իրավունք չունի վատ մասնակցություն ունենալ «Եվրատեսիլի» պես իմիջային մրցույթին, իսկ լավ մասնակցության համար պարզապես գումար չկա: Հեռուստատեսությունը, սակայն, չի հրաժարվի օգնություն ընդունել այս հարցում: Եվ հույս է հայտնում, որ 2016-ին Ուկրաինան նորից իր ներկայացուցչին կուղարկի «Եվրատեսիլ»:

 

Ուկրաինան հաջորդ տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» մրցույթին