Prada նորաձևության տան ցուցադրությունը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)

10:53 • 19.09.14

Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում, որն անցկացվում է սեպտեմբերի 17-22-ը, կայացել է Prada նորաձևության տան գարուն-ամառ 2015 ցուցադրությունը, գրում է buro247.ru-ն։

 

Prada-ի շոուն վստահ կարելի է անվանել ամենասպասվածը Միլանում։ Ցուցադրվել է տղամարդկանց գարուն-ամառ հավաքածուն, որը հանրությանը ներկայացվել էր դեռևս 3 ամիս առաջ։ Հիմնական շեշտը դրվել է սպիտակ թելերով արված կարերի վրա՝ տաբատներից մինչև վերարկու։

 

Նույն «ռազմավարությունը» շարունակվում է նաև կանանց գարուն-ամառ հավաքածուում։ Բավականին հանգիստ գունային երանգներ, կիսաշրջազգեստներ, երկար վերարկուներ, սակայն կանացի հավաքածուն շատ ավելի վառ է, քան տղամարդկանցը։

 


 

Prada նորաձևության տան ցուցադրությունը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)