Շաքարին փոխարինող նյութերն ավելի վտանգավոր են, քան մարդիկ կարծում են

23:36 • 19.09.14

Ցածր կալորիականությամբ շաքարին փոխարինող արհեստական նյութերը, հակառակ տարածված կարծիքի, բարձրացնում են գիրության ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Այդպիսի նյութեր կարելի է գտնել դիետիկ գազավորված ըմպելիքներում: Շաքարին փոխարինող վտանգավոր նյութերն են՝ սախարինը, սուկրալոզն ու ասպարտամը:


Վեյցմանի համալսարանը 400 կամավորի օրինակով ապացուցել է, որ վերը նշված նյութերի առկայությունը սննդակարգում ճարպակալման է հանգեցնում:


Մի շարք այլ հետազոտությունների արդյունքում էլ պարզ է դարձել, որ շաքարին փոխարինող նյութերը վնասում են աղիքային միկրոֆլորան՝ խախտելով բակտերիաների կազմը: Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այդ նյութերի օգտագործումից:
 

Շաքարին փոխարինող նյութերն ավելի վտանգավոր են, քան մարդիկ կարծում են