Կայացել է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը (լուսանկարներ)

12:29 • 19.09.14

Հարվարդում սեպտեմբերի 18-ին հանձնվել է Շնոբելյան մրցանակը՝ հումորային մրցանակ, որը շնորհվում է հետազոտությունների համար, որոնք «նախ ծիծաղ են առաջացնում, այնուհետ ստիպում մտածել», գրում է gazeta.ru-ն։

 

Այս տարվա մրցանակակիրներից մեկը՝ Դևիդ Հենաուերը Միչիգանի համալսարանի Բժշկական դպրոցից, ուսումնասիրել է կատուների ազդեցությունն իրենց տերերի առողջության և հոգեկան վիճակի վրա։ Նա պարզել է, որ ընտանի կատուներն ավելի հաճախ են կծում իրենց տերերին, եթե վերջիններս գտնվում են դեպրեսիայի մեջ։ Դա կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ։

 

Եվս մեկ Շնոբելյան մրցանակ հանձնվել է Դետրոյթի համալսարանի բժշկական կենտրոնի թիմին, ըստ նրանց՝ երեխաների մոտ քթից ուժեղ արնահոսությունը կարելի է կանգնեցնել աղի խոզի մսի կտորը քթանցքը մտցնելով։ Համաձայն հետազոտության արդյունքների՝ բուժման միջոցը հարկ է կիրառել այն դեպքում, երբ երեխան հիվանդ է հազվադեպ հանդիպող Գլանցմանի թրոմբասթենիա հիվանդությամբ։

 

Մրցանակի է արժանացել նաև ճապոնացի գիտնականների հետազոտությունն այն մասին, թե ինչու են մարդիկ սայթաքում բանանի կեղևի վրա։ Ոտքով կեղևի վրա կանգնելու դեպքում կտրուկ նվազում է ոտքի և այն մակերեսի միջև շփման ուժը, որի վրա մարդը կանգնում է, այդ պատճառով էլ մեծանում է ընկնելու ռիսկը։

Kiyoshi Mabuchi, of Japan, demonstrates measuring the amount of friction between a shoe and a banana skin, and between a banana skin and the floor, when a person steps on a banana skin that's on the floor during his acceptance speech after winning the physics award during a performance at the Ig Nobel Prize ceremony at Harvard University, in Cambridge, Mass.,Thursday, Sept. 18, 2014. The Ig Nobel prize is an award handed out by the Annals of Improbable Research magazine for silly sounding scientific discoveries that often have surprisingly practical applications. (AP Photo/Charles Krupa)

The 2014 Ig Nobel Prize trophy is hoisted high during a performance at the Ig Nobel Prize ceremony at Harvard ...

Dr. Sonal Saraiya, left, accepts the Ig Nobel Prize for Medicine from Nobel Laureate Carol Greider during a performance at ...

Eigil Reimers, left at podium, and Sindre Eftestøl, of Norway, accept their arctic science award, for testing how reindeer react ...

Gary Dryfoos demonstrates the effectiveness of packing strips of cured pork in his nose to stop uncontrollable, life-threatening nosebleeds during ...

Audience members launch paper airplanes during a performance at the Ig Nobel Prize ceremony at Harvard University, in Cambridge, Mass.,Thursday, ...

 

Կայացել է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը (լուսանկարներ)