Սպիտակուցային սնունդը կպաշտպանի հիպերտոնիայից
Բոստոնի համալսարանի աշխատակիցները գտնում են, որ սպիտակուցային սննդի պատշաճ օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդկանց օրգանիզմի վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Росбалт.ru-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ բարձր քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդ օգտագործող մարդկանց մոտ նվազում է բարձր զարկերակային ճնշման ռիսկային գործոնը:
Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ 11 տարի շարունակ ուսումնասիրելով 1360 առողջ մարդու:
Նրանք ապացուցել են, որ կենդանական և բուսական սպիտակուցների օգտագործումը սերտորեն կապված է ավելի ցածր զարկերակային ճնշման հետ: Այսպիսով, ընդամենը 102 գրամ սպիտակուցը հնարավորություն է տալիս զարկերակային ճնշումն իջեցնել 40%-ով:










