Alibaba-ն բորսայում առաջ է անցել Amazon-ից և Facebook-ից
Չինական Alibaba-ն, իր բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառքից հետո, բորսայում առաջ է անցել Amazon-ից և Facebook-ից, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:
Նյու Յորքի ֆոնդային բորսայում Alibaba-ի բաժնետոմսերն արժեցել են սկզբում 25,89 դոլար, իսկ օրվա վերջում հասել են 93,89 ԱՄՆ դոլարի: Դրա հետևանքով Alibaba-ն իր արժեթղթերի հրապարակային վաճառքից կստանա 8,3 մլրդ դոլար:
Առցանց մանրածախով զբաղվող ընկերության արժեթղթերի գներն աճել են մոտ 40 տոկոսով, ինչի հետևանքով էլ այն իր կապիտալիզացիայով՝ 231 մլրդ դոլար, գերազանցել է շուկայի հսկաներին:










