Արկտիկայի սառույցները կարող են ամբողջությամբ հալչել մինչ 2030 թվականը. գիտնականներ

14:46 • 20.09.14

Արկտիկայի սառույցները կարող են ամբողջությամբ հալչել մինչ 2030 թվականը, գրում է rg.ru-ն: Այս մասին գիտնականները հայտարարել են Արխանգելսկում կայացած «Արկտիկական ծովերի և տարածքների դրությունը կլիմայի փոփոխության պայմաններում» գիտաժողովի ժամանակ:

 

Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գենրիխ Ալեքսեևի խոսքով՝ արկտիկական սառույցները կարող են ամբողջովին անհետանալ մինչ 2030 թվականը:

 

Սառույցի ակտիվ կրճատումը սկսվել է նախորդ դարի 90-ականներին, իսկ ամենաշատ կրճատումները նկատվել են 2012-ին:

 

Այդ ժամանակաշրջանում արկտիկական սառույցների մակերեսը կրճատվել է ուղիղ երկու անգամ և այժմ կազմում է 3,37 միլիոն քառակուսի կիլոմետր:

 

Գիտնականի խոսքով՝ այժմ Արկտիկայում ջերմաստիճանի իջեցում է նկատվում, որը հալոցքը դանդաղեցնում է:

Արկտիկայի սառույցները կարող են ամբողջությամբ հալչել մինչ 2030 թվականը. գիտնականներ