Դիալիզի համար նախատեսված կոմպակտ մեքենան կփոխի հիվանդների կյանքը

01:09 • 20.09.14

Մոտակա ամիսներին ԱՄՆ-ում կսկսեն շարժական արհեստական երիկամի (Wearable Artificial Kidney) փորձարկումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:


Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցների կողմից ստեղծված կոմպակտ սարքն ամրանում է հատուկ հարմարեցված գոտու վրա, աշխատում է լիցքավորվող մարտկոցով և կշռում է մոտ 4.5 կիլոգրամ: Հետագայում հնարավոր է՝ քաշի և չափսի կրճատում կատարվի:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլում կստուգվի սարքի արտադրողական համակարգի անվտանգությունը: Ընտրված 16 կամավորին կհետևեն 28 օրվա ընթացքում: Մասնագետները տեղեկացրել են, որ արդեն 10 տարի է, ինչ աշխատում են այդ սարքի արտադրության վրա:
 

Դիալիզի համար նախատեսված կոմպակտ մեքենան կփոխի հիվանդների կյանքը