Zagato դիզայն ստուդիան Aston Martin-ի համար բազմաբովանդակ coupe-wagon է ստեղծել (լուսանկարներ)

23:47 • 20.09.14

Ավտոշրջանակների արտադրող Zagato ընկերությունը թողարկել է Aston Martin Virage-ի նոր մոդելը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:


Նոր coupe-wagon-ը դարձել է այս շարքի բրիտանական բրենդի հարյուրամյակին նվիրված երրորդ և վերջին մոդելը: Մեքենայի սեփականատերն է դարձել եվրոպացի հաճախորդը, ում անունը չի հրապարակվում:


Մոդելն ստեղծվել է մեկ օրինակով և գունագեղ Aston Martin Virage Shooting Brake Zagato անունն է ստացել: Արտաքինից Aston Martin-ը շատ նման է 80-ականներին հայտնի V8 Vantage և Volante մոդելներին:


Մեքենայի կողային հատվածներում փորագրված է իտալական ընկերության լոգոտիպը՝ Z և O տառերը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն փորձագետները կարծում են, որ մեքենան կհամալրվի 12 մխոցանի 6 լիտր տարողությամբ շարժիչով:

 


 
 

Zagato դիզայն ստուդիան Aston Martin-ի համար բազմաբովանդակ coupe-wagon է ստեղծել (լուսանկարներ)