Մանկության տարիներին հակաբիոտիկների օգտագործումը ճարպակալման է հանգեցնում

00:31 • 20.09.14

Ամերիկացի մասնագետները մանկության տարիներին հակաբիոտիկների օգտագործման ևս մեկ կողմնակի ազդեցություն են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:


Մասնագետները պարզել են, որ ուժեղ ազդեցության դեղամիջոցները կանխում են ճարպերի յուրացման գործընթացը, ինչն էլ ճարպակալման է հանգեցնում, ինչպես նաև՝ բացասաբար է ազդում աղիքային միկրոֆլորայի վրա:


Իրենց վարկածը հաստատելու համար Նյու Յորքի համալսարանի մասնագետները փորձարկում են իրականացրել:

Արդյունքում պարզվել է, որ վաղ տարիքում հակաբիոտիկների օգտագործումը ազդում է մարդու նյութափոխանակության վրա՝ այն դանդաղում է, ինչի հետևանքով էլ սկսում է ավելանալ մարմնի զանգվածը:
 

Մանկության տարիներին հակաբիոտիկների օգտագործումը ճարպակալման է հանգեցնում