Դերասան Կիանու Ռիվզի տուն կին է ներխուժել

09:19 • 20.09.14

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի տուն կին է ներխուժել, որի պատճառով նա ստիպված է եղել ոստիկանություն կանչել, հայտնում է The Los Angeles Times-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը հինգին: 40-ն անց կինը ներխուժել է հայտնի դերասանի Հոլիվուդ Հիլզում գտնվող տուն: 

 

Դերասանն ու «հյուրը» հանդիպել են տան գրադարանում: Երբ կինն ասել է, որ եկել է Ռիվզի հետ հանդիպման, նա ոստիկանություն է զանգահարել: Սակայն նյարդային պահվածքով կնոջը ոչ թե ձերբակալել են, այլ տարել բուժզննման:

 

Այս գործով հետաքննությունը շարունակվում է:

 

Դերասան Կիանու Ռիվզի տուն կին է ներխուժել