Կինոյի լեգենդ Սոֆի Լորենը նշում է 80-ամյակը (լուսանկարներ)
Եվրոպական կինոյի լեգենդ, իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը, ծնյալ՝ Սոֆիա Շիկոլոնե, այսօր նշում է ծննդյան 80-ամյակը:
Լրատվամիջոցներն արձանագրում են, որ Լորենը մինչ օրս էլ համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը, առանձնանում է հոյակապ դերերով և անհավանական ամուր ու հաջող ընտանիքով:
1950 թվականին նա մասնակցել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին՝ արժանանալով «Միսս նրբագեղություն» տիտղոսին: Լորենն իր երկար կինոկարիերայի ընթացքում արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար», «Ոսկե գլոբուս», Բեռլինի կինոփառատոնի պատվո «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակների՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար: Նա նաև իր աստղն ունի Հոլիվուդի Փառքի պուրակում:
Հայ հանդիսատեսի շրջանում դերասանուհին հայտնի է մասնավորապես «Ամուսնություն իտալական ձևով», «Երեկ, այօր, վաղը», «Արևածաղիկներ» ֆիլմերով:

Սոֆին՝ մոր և քրոջ հետ

Լորենն իր ամենավերջին «Մարդկային ձայն» ֆիլմում, 2014

![]()


Էլվիս Փրեսլիի հետ

Կլեոպատրայի դերում


2010, Pirelli-ի էրոտիկ օրացույցում












