Առողջական գերազանց վիճակը չի երաշխավորում օրգանիզմում վտանգավոր վարակների բացակայությունը

23:03 • 20.09.14

Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի աշխատակիցները փաստում են, որ նույնիսկ առողջ մարդիկ կարող են մեծաքանակ վտանգավոր վարակների կրող հանդիսանալ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Health Site-ին:


Գիտնականները նման բացահայտում են արել 18-ից 40 տարեկան շուրջ 102 կամավորի օրգանիզմը հետազոտելու արդյունքում:
Փորձաքննության համար մասնագետները նմուշներ են վերցրել մասնակիցների քթից, մաշկից, բերանի խոռոչից, վագինայից և աթոռակից:

Նրանց  92%ի մոտ առնվազն՝ մեկ տեսակի վարակ է հայտնաբերվել, իսկ որոշ մասնակիցների մոտ մինչև 15 վարակ է բնակվել:

 

 

Առողջական գերազանց վիճակը չի երաշխավորում օրգանիզմում վտանգավոր վարակների բացակայությունը