Թայվանցի ռեժիսորը պատրաստվում է Իրաքի պատերազմի մասին ֆիլմ նկարահանել
Օսկարակիր ռեժսիոր Էնգ Լին ցանկանում է էկրանավորել Բեն Ֆոնթեյնի Billy Lynn’s Long Halftime Walk գիրքը, գրում է Обозреватель-ը։
Ֆոնթեյնի վեպը գրված է երգիծական ոճում և պատմում է 19-ամյա տեխասցի Բիլի Լին անունով տղայի մասին, ով պատերազմ է մեկնում Իրաք։ Նրա ջոկատը հայտնվում է ռազմական գործողությունների կենտրոնում և հրաշքով փրկվում մահից։ Տղաները վերադառնում են տուն, դառնում ազգային հերոսներ և սկսում շրջագայել երկրում։
Սցենարի հեղինակը կրկին օսկարակիր Սայմոն Բոֆն է՝ «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի հեղինակը։ Նկարահանումները պետք է մեկնարկեն 2015թ. գարնանը։










