Անջելինա Ջոլին նոր կինոնախագծի վրա է աշխատում

11:20 • 21.09.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կաշխատի «Աֆրիկա» անվանումով նոր ֆիլմի վրա որպես պրոդյուսեր և ռեժիսոր, գրում է loveradio.ru-ն։


Արդեն հայտնի են որոշ մանրամասներ։ Դա կլինի ֆիլմ-կենսագրություն՝ նվիրված քենիացի քաղաքական գործիչ և գիտնական, բազմաթիվ բացահայտումների հեղինակ Ռիչարդ Լիկին։


Սյուժեի կենտրոնում նրա գործունեությունն է, որն ուղղված է աֆրիկյան փղերի պաշտպանությանը։ Սցենարի հեղինակը օսկարակիր Էրիկ Ռոթն է։


 

Անջելինա Ջոլին նոր կինոնախագծի վրա է աշխատում