Sony-ն 2015 թվականի գարնանը կթողարկի Google Glass-ի մրցակիցը (տեսանյութ)

00:20 • 21.09.14

Sony ընկերությունը պարզաբանել է 2014 թվականի փետրվարին ներկայացված Google Glass «խելացի» ակնոցների ապագա մրցակցի՝ SmartEyeglass-ի որոշ հատկանիշները: Այս մասին հողորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Onliner-ին:


Ճապոնացի արտադրողը խոստացել է Google Glass-ի մրցակիցը ներկայացնել գալիք տարվա մարտ ամսին:

 

Սարքը համալրված է էլեկտրոնային կողմնացույցով, լույսի ցուցիչով, միկրոֆոնով, 3 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով: Բացի այդ, օգտատերերը SmartEyeglass-ը հեռակառավարվող սարքերին միացնելու հնարավորություն կստանան:

 

Sony-ն 2015 թվականի գարնանը կթողարկի Google Glass-ի մրցակիցը (տեսանյութ)