Իմ 20 տարվա անդադար աշխատանքը տվեց իր պտուղները. Անդրեն` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման մասին

13:50 • 22.09.14

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ երգիչ Անդրեն ՀՀ Նախագահի կողմից երեկ՝ սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումով:


«Խոսքերն այնքա՜ն քիչ են, որպեսզի արտահայտեմ թե՛ շնորհավորանքս, թե՛ ուրախությունս, թե՛ զարմանքս և թե՛ շնորհակալությունս… Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի Անկախության 23-ամյակի կապակցությամբ։ Նաև շա՜տ ուրախ եմ ու հուզված, որ հենց այսօր իմ 20 տարվա անդադար աշխատանքը և իմ հանդիսատեսի սերը, նվիրվածությունն ու գնահատականը տվեցին իրենց պտուղները. պարգևատրվեցի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով։ Անչա՜փ շնորհակալ եմ այս չափազանց կարևոր օրն ինձ համար կրկնակի տոն դարձնելու համար։ Շարունակելու եմ նոր եռանդով և է՛լ ավելի մեծ ոգևորությամբ ստեղծագործել ձեզ համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրեն:

 

Իմ 20 տարվա անդադար աշխատանքը տվեց իր պտուղները. Անդրեն` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման մասին