Cadillac ավտոմեքենաները նոր լոգոտիպ կունենան

10:34 • 22.09.14

Cadillac-ը ներկայացրել է իր նոր լոգոտիպը, որը կհայտնվի 2015թ. բոլոր նոր մոդելների վրա, գրում է Комсомольская правда-ն։

 

«Թարմացված գերբը ներկայացնում է մեր ավտոմեքենաների դիզայնի նոր լեզուն։ Մոդելները դարձել են ավելի ցածր, ավելի երկար, աերոդինամիկ։ Լոգոտիպի թարմացման նպատակը Cadillac-ի էվոլյուցիան ներկայացնելն է»,- նշել է բրենդի գլխավոր դիզայներ Էնդրյու Սմիթը։

 

Ապրանքանիշի ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում լոգոտիպը փոփոխվել է 40 անգամ։ Այս անգամ փոփոխությունը թելադրված է եղել գնորդների խնդրանքով, երբեմն նույնիսկ պահանջով։

 

Այժմ նոր նշանը կտեղադրվի 2015թ. բոլոր մոդելների վրա՝ ATS, CTS, SRX և SUV Escalade։

производителя
 

Cadillac ավտոմեքենաները նոր լոգոտիպ կունենան