Շարունակվող երաշտների կործանարար ազդեցությունը Կալիֆորնիայում (լուսանկարներ)
Անբերրի հողեր, ամբարտակներ` առանց ջրի, նավակներ` խարսխված ցամաքած ջրամբարներում և լճի ջրի մակարդակի նվազում. ահա՝ այսպիսին է պատկերը Ամերիկայի արևմուտքում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` արտակարգ լուսանկարները ցուցադրում են վատագույն երաշտների՝ տասնամյակներ շարունակվող կործանարար ազդեցությունն արևմտյան շրջաններում, մինչդեռ կանխատեսումների համաձայն` այն կարող է շարունակվել:
Շուրջ 430 000 ակր հողատարածք Կալիֆորնիայում անմշակ կմնա, քանի որ այնտեղ բավարար չափով անձրև չի եկել կամ մոտակայքում գտնվող սարերից ձնհալ տեղի չի ունեցել:
Լուսանկարները, որոնք վերցվել են National Geographic ամսագրի հոկտեմբերի համարից, պատկերում են Սակրամենտոյի հյուսիսում գտնվող Օրովիլ լճի ջրամբարում կանգնած նավակները:







2011
2014
2011

2014












