Ննջարան` անիվների վրա. բրիտանացի դիզայներն ապագայի տրանսպորտի իր օրինակն է ներկայացրել (լուսանկարներ)
Բրիտանացի դիզայներն այնպիսի ննջասենյակ է նախագծել, որից մշտապես նոր ու փոփոխվող տեսարան կարող է բացվել, որը նաև թույլ կտա արթնանալ ձեր նախընտրած վայրում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Դոմինիկ Ուիլքոքսը ներկայացրել է տրանսպորտի ապագայի իր նախագիծը` վիտրաժային ծածկույթով մեքենա, որը ղեկավարվում է առանց վարորդի և անկողին է պարունակում: Այս նախագիծն այժմ ցուցադրվում է Լոնդոնի Դիզայնի փառատոնում:
Ինչպես նկարագրում է գյուտի հեղինակը` իր կարծիքով` 2059-ին «վիճակագրորեն կապացուցվի», որ համակարգչով վերահսկվող մեքենաներն ավելի ապահով կլինեն, քան նրանք, որոնք մարդիկ են վարում: Եվ այդ ժամանակ մարդիկ անիվների վրա բնակարանի կարիք կունենան:
Մեքենան վիտրաժային ապակով պատելու գաղափարն ի հայտ է եկել Դարեմի մայր տաճար այցելելուց հետո, որտեղից նա փոխառել է վիտրաժային ապակու գաղափարը:














