2014-ին ածխաթթու գազի արտանետումները կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի

09:58 • 22.09.14

Գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող ածխաթթու գազի արտանետումները 2014-ին կշարունակեն ավելանալ և կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի, այս մասին գրում է lenta.ru-ն:

 

Մարդկությանը մնացած ածխաթթու գազի «քվոտան» կարող է սպառվել արդեն մեկ սերնդի ընթացքում, հայտնում են Ածխաթթու գազի համաշխարհային ծրագրի (Global Carbon Project) գիտնականները:

 

Ներկայացված ուսումնասիրությունների համաձայն՝ աշխարհում ամենաշատն օդն աղտոտում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Եվրամիությունը և Հնդկաստանը:

 

Այս ցանկից միայն Եվրամիությունն է կրճատել իր արտանետումները՝ 2013-ին ուղիղ 1,8 տոկոսով: Ածխաթթու գազի հիմնական արտանետումների աղբյուրը հանածո վառելիքների այրումն է, ցեմենտի արտադրությունը և ծառերի մասշտաբային հատումը, որը հանգեցնում է անապատացման:

 

Հայաստանն օդն աղտոտող երկրների ցանկում 70-րդ տեղում է: 

 

2014-ին ածխաթթու գազի արտանետումները կհասնեն ռեկորդային 40 միլիարդ տոննայի